Փորի ճարպից ազատվելու արդյունավետ միջոց
Այլ
Սան Լուիս Օբիսպոյի Կալիֆոռնիական պոլիտեխնիկական համալսարանի աշխատակցուհի գիտությունների դոկտոր Քարի Փիլոլան ACSM՚s Health & Fitness Journal հանդեսի համար գրված հոդվածում պատմել է, թե ինչպես ազատվել փորի շրջանում ճարպակալումից:
Բջջանյութի մեծ պարունակությամբ եւ հագեցած ճարպերի ցածր մակարդակով սննդակարգը կօգնի կանխելու որովայնային ճարպակալումը կամ պայքարելու դրա դեմ, որի դեպքում ճարպային հյուսվածքի ավելցուկ է գոյանում փորի շրջանում եւ իրանի վերին մասում, ասված է հոդվածում: Անհրաժեշտ է ավելացնել բանջարեղենի, մրգերի, լոբազգիների, ձավարեղենի գործածումը եւ ըստ հնարավորին օրաբաժնից վերացնել ճարպոտ միսը, խմորեղենը եւ բարձր աստիճանի մշակված մթերքները:
Սնվելու այս ոճը կնպաստի նվազեցնելու զանազան սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, նշում է աշխատության հեղինակը:
Ըստ որում Փիլոլան ընդգծել է, որ համապիտանի «հրաշք-սննդակարգ» կամ կենսաակտիվ հավելումներ գոյություն չունեն, որոնք օգնեին ազատվելու փորի ճարպակալումից: Նա նաեւ նշել է կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնությունների կարեւորությունը որովայնային ճարպակալման դեմ պայքարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)