Փաստորեն, ճիշտ էր, որ Երրորդ մասում գնային իրավիճակն ավելի լավ է. Փաշինյան
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում շրջայցից հետո գյուղմթերքի գներին ծանոթացել է նաև Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հատվածում:
ՀՀ վարչապետը եղավ վարչական շրջանում տեղակայված մի շարք խանութներում, ծանոթացավ բանջարեղենի գներին:
Խանութներից մեկում էլ վարչապետը ծանոթացավ մսամթերքի գներին:
Ամփոփելով շրջայցը՝ վարչապետն ընդգծեց, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հատվածում տեղակայված խանութներում գյուղմթերքի, մասնավորապես, լոլիկի և վարունգի գների տարբերություն կա: «Գնային որոշակի տարբերություն Երրորդ մասում կար: Մասնավորապես, լոլիկի և վարունգի մասով որոշակի գնային տարբերություն իրոք կար: Մնում է վերլուծել: Փաստորեն, ճիշտ էր, որ Երրորդ մասում գնային իրավիճակն ավելի լավ է»,- արձանագրեց վարչապետը:
Մինչ այդ ՀՀ վարչապետը շրջայց էր կատարել Գումի շուկայում՝ արձանագրելով, որ լոլիկի, վարունգի, սմբուկի և կարևոր այլ բանջարեղենի գները տարօրինակ բարձր են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)