ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններում
Քաղաքական
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:
Այս մասին օգոստոսի 27-ին տեղի ունեցած ԿԸՀ հերթական նիստի ընթացքում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Հայաստանի համայքների միության» նախագահը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն անցկացնելու համար հրավեր ուղարկելու միջնորդությամբ դիմել է ՀՀ վարչապետին, իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն էլ գրությամբ դիմել է ԿԸՀ-ին, որպեսզի կոնգրեսի պատվիրակությանը հրավիրենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու համար»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Հանձնաժողովի նիստի հաջորդ երկու հարցերով քննարկվեց ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու և տարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրի հասցեի փոփոխության հարցը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»