2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր 

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են. ԱՄՆ ՄԶԳ կողմից՝ հայաստանյան գրասենյակի  Ծրագրերի մշակման բաժնի ղեկավար Նիկ Հիգինսը, Կայուն զարգացման բաժնի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Հայկանուշ Բագրատունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության կողմից՝ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը և Ալբերտ Բաբայանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը և նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Ողջունելով  հյուրերին, Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ թիմին, ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար և նշել, որ չափազանց կարևորում է համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:

Խոսելով գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող  «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատված» օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող ծրագրերի մասին, նախարար Մինասյանը անհրաժեշտ է համարել, որպեսզի այդ ծրագրերը մշտապես գտնվեն նախարարության, որպես դրանք համակարգող գերատեսչության, ուշադրության կենտրոնում: Նա շեշտել է այդ ծրագրերի արդյունքները չափելի դարձնելու մեխանիզմը գտնելու, դրանք  համահարթեցնելու, դրանց արդյունավետությունը առավել բարձրացնելու կարևորությունը: Այս համատեքստում նախարարը նշել է նաև բիզնեսին պետական աջակցությունը ավելի շոշափելի դարձնելու անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ դա հնարավոր կլինի անել նաև հետագա համագործակցության արդյունքում, միաժամանակ փաստելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ նոր քայլեր են արվում, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների տեսքով, որոնք շոշափելիորեն կնվազեցնեն ՓՄՁ-ների բեռը:  

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը փաստել է  ԱՄՆ ՄԶԳ-ի և նախարարության երկարամյա ու արդյունավետ համագործակցությունը զբոսաշրջության և գյուղի տնտեսական զարգացման ոլորտներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարին 2018թ. հունիսին մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնում Հայաստանի հաջող մասնակցության հարցում Զբոսաշրջության կոմիտեի ունեցած արժեքավոր ներդրման համար: Նա տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակում, «Իմ Հայաստան» նախագծի աջակցությամբ և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ, Բոստոնում, Նյու Յորքում և Վաշինգթոնում տուրօպերատորների հետ կազմակերպված հանդիպումների ժամանակ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և, որպես այդ աշխատանքի շարունակություն, ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվում է ամերիկյան տուրօպերատորների այցը Հայաստան: 

Նախարար Մինասյանը գոհունակություն է հայտնել զբասաշրջության ոլորտում արդյունավետ փոխգործակցության և ԱՄՆ ՄԶԳ կողմից մեծածավալ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Սմիթսոնյան փառատոնը կարող է Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները ներկայացնելու լավ մեխանիզմ դառնալ: Միևնույն ժամանակ նա փաստել է, որ մեր երկրի զբոսաշրջային առավելությունները լիարժեք չեն օգտագործվում՝ նշելով գաստրո և էկոտուրիզմը, գիտական, մշակութային և այլ՝ ավանդական և նոր ուղղություններ ու առաջարկել զբոսաշրջության պատասխանատուների հետ քննարկել այդ խնդիրները և զբոսաշրջության զարգացմանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր՝ օգտագործելով նաև Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվող հասարակական խորհրդի հարթակը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների, գերակա ուղղությունների և առաջնահերթությունների մասին: Արծվիկ Մինասյանը պատասխանել է Դեբորա Գրիսերին հետաքրքրող մի շարք հարցերի և, ամփոփելով խոսքը, նշել, որ տնտեսական քաղաքականության երկարաժամկետ նպատակն է ապահովել երկրի կայուն զարգացումը՝ ներառական տնտեսական աճը:

Հանդիպման ավարտին կողմերը, արժևորելով իրականացրած աշխատանքը, պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել  ընթացիկ և առաջիկա նոր ծրագրերի արդյունավետությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ
Ամենադիտված