Նախարարությունը բուժհիմնարկներին տրամադրվող գումարների վերաբաշխմամբ ապահովելու է համընդհանուր հասանելիություն
Այլ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացնում է՝ գերատեսչությունն իրականացնում է և առաջիկայում ևս պատրաստվում է իրականացնել բուժհիմնարկների գումարների գլոբալ վերաբաշխում: Դա բոլորի համար ծառայությունների հասանելիության ապահովման մեթոդներից մեկն է:Արսեն Թորոսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:
«Մենք զգալի բարելավում ենք իրականացրել՝ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովման համար: Իրականացրել ենք և առաջիկայում ևս բուժհաստատությունների միջև գլոբալ վերաբաշխման ենք պատրաստվում: Այնտեղ, որտեղ գումարը քիչ է եղել՝ կշատանա, իսկ որտեղ շատ-շատ՝ կնվազի: Դա էլ հասանելիության ապահովման մեթոդներից է»,- ընդգծեց նախարարը:
Թորոսյանի հավաստմամբ՝ մենաշնորհներ չեն լինի, յուրաքանչյուրը կստանա կատարված աշխատանքի ծավալին համապատասխան: Եթե մեծ հիվանդանոց է, շատ գումար կստանա պետությունից:
Նա վստահեցրեց՝ իսկ ապահովագրական համակարգերի ներդրումը թույլ կտա ի սկզբանե չիմանալ, թե որ հիվանդանոցը որքան է ստանալու:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»