«Ժամանակ». ՀՀԿ-ականին նեղացած չեն թողել
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հանրապետական կուսակցության Վանաձորի խորհրդի փոխնախագահ, Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տեղակալ, Վանաձորի սոցիալական ապահովության պետական ծառայության երկարամյա ղեկավար Արամ Հախինյանը նշանակվել է ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային բաժնի, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության պետ։
Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արամ Հախինյանը պետք է գլխավորեր ՀՀԿ ցուցակը, սակայն ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցած խմորումների պատճառով այն գլխավորեց Մամիկոն Ասլանյանը, իսկ Հախինյանը մնաց 5-րդ համարը։ Ինչից հետո, որպեսզի Հախինյանը չնեղանա կուսակցությունից, նրան նշանակեցին Վանաձորի հարկայինի պետ, սակայն այդ պաշտոնում Հախինյանը չկարողացավ իրեն դրսեւորել եւ 20 օր անց ազատվեց հարկայինի պետի պաշտոնից։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»