«Հրապարակ». Նոր կառավարությունը «աչքերը չորս արած» հետևում է, թե աշխատակիցներից ով ինչ է «լայքում»
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Պարզվում է՝ նոր կառավարությունը ևս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից և աչքը չորս արած՝ հետևում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում:
Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին և հասկացրել, որ «վերևներերից» հետևում են ֆեյսբուքում իր վարքին:
Ենթական, պարզվում է, հանդգնել է «լայքել» նոր կառավարության քննադատող գրառումները և ինքն էլ մի նման գրառում է կատարել:
Փոխնախարարը նրան տեղեկացրել է, որ ափսոս է, լավ կադր է, կարող է անգամ առաջ գնալ՝ որպես պրոֆեսիոնալ, ուստի չի ուզում, որ «մի լայքի պատճառով» զրկվի աշխատանքից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»