Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի 3 հաղթողներից մեկն է
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողներից մեկը:
«Սինքֆիլդ»-ի գավաթի խաղարկության վերջին տուրում Արոնյանը հաղթեց մրցակցին և 9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ Ֆաբիանու Կարուանայի և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ դարձավ հաղթող:
Սովորաբար, հավասար միավորների դեպքում հաղթողին որոշում են թայ-բրեյքի միջոցով, սակայն Սենթ Լուիսի մրցաշարի կազմակերպիչներն այս տարի երեք գրոսմայստերներին էլ մրցաշարի հաղթողներ ճանաչեցին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան