Նադալը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում
Սպորտ
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա չորս մրցաշարերից մեկում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, հաջող է մեկնարկել Ռաֆայել Նադալը:
Բաց առաջնության առաջին շրջանում Նադալի մրցակիցն իսպանացի Դավիդ Ֆերերն էր: Երկրորդ սեթում Ֆերերը վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից: Նադալի հաջորդ մրցակիցը կլինի Վաշեկ Պոսպիշիլը:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)