Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու 

Ո՞վ և ի՞նչ կշահի Քոչարյան-Բաբայան համագործակցությունից. ամենաանհավանական սցենարը

Վերլուծական

Մամուլում այսօր տեղեկատվություն էր տարածվել, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երևանի Վարդանանց փողոցի վրա գտնվող ընդարձակ գրասենյակը և առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ: Այդ նույն տեղեկատվության համաձայն՝ Սամվել Բաբայանը կհամագործակցի նոր ձևավորվող «Սասնա Ծռեր» կուսակցության հետ։ Չի բացառվում, որ Սամվել Բաբայանը ստվերային համագործակցություն ծավալի Ռոբերտ Քոչարյանի հետ։ 

Սամվել Բաբայանի կողմից քաղաքականության վերադառնալու լուրը անմիջապես պաշտոնապես հերքվեց նրա գրասենյակի կողմից, միևնույն ժամանակ, գրասենյակից ակնարկեցին, որ իր հետագա գործողությունների վերաբերյալ Բաբայանը ինքը կտեղեկացնի «սոլիդ և լուրջ ԶԼՄ-ների» միջոցով: Մի ուշագրավ դրվագ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել՝ 2rd.am-ը հրապարակել է արխիվային լուսանկարներ Ղարաբաղյան շարժման սկզբի և պատերազմի տարիներից: Լուսանկարներում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ Պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Սա ընդամենը Քոչարյանի «փառապանծ» անցյալը ներկայացնելու փո՞րձ էր, թե՞ ակնարկ հնարավոր համագործակցության վերաբերյալ՝ դժվար է ասել: Համենայն դեպս, անցյալ տարի լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «Եթե քաղաքական ուժերը համախմբվեն, իհարկե, ես օգտակար կլինեմ, բայց, եթե չեն համախմբվում, իմաստ չունի քաղաքականությամբ զբաղվել»:

Այս պահին քաղաքական ուժերի համախմբման մասին խոսելն ավելորդ է, եթե նման գործընթաց ծավալվում է, ապա այն լատենտ է: Միևնույն ժամանակ, Բաբայանի համագործակցությունը «Սասնա Ծռերի» հետ շատ ավելի հավանական տարբերակ է, այն առումով, որ թե Ծռերը, թե Բաբայանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշած «ոչ մի թիզ հողականներից» են: Այսինքն, համախմբման առնվազն գաղափարական պլատֆորմը առկա է, Ծռերն էլ, Բաբայանն էլ հայտարարում են, որ Արցախի հարցում ոչ մի զիջում լինել չի կարող: Ինչ վերաբերվում է Քոչարյանին, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում վերջին հարցազրույցի ընթացքում Քոչարյանը ևս հատուկ ուշադրություն է դարձրել Արցախի անվտանգության հարցին՝ քննադատելով նոր իշխանությունների նախաձեռնողականության պակասը և անփորձությունը՝ բանակցային գործընթացում: Այստեղից կարելի է ենթադրել, որ վերոնշյալ երեք կողմերը կարող են համագործակցել, օրինակ, այն պարագայում, երբ նոր իշխանություններն առաջ բերեն «հող հանձնելու օրակարգը», ինչը, համաձայնեք՝ ֆանտաստիկայի ժանրից է:

Պետք է նաև հասկանալ, թե եթե անգամ այդ համագործակցությունը կայանա՝ ի՞նչ կշահի դրանից համագործակցող կողմերից յուրաքանչյուրը: Սամվել Բաբայանին, կամ «Սասնա Ծռերին», որոնք մի քանի օր առաջ ընդամենը քաղաքական կուսակցության ֆորմատով ներկայացան հանրությանը, անգամ մեծ ցանկության դեպքում չես համարի հանրային լայն ընկալում ունեցող քաղաքական շրջանակներ, կամ հենք, որը կկարողանա դառնալ Քոչարյանի վերադարձի պլատֆորմը: Բացի այդ, ինքը՝ Քոչարյանը ևս, մեղմ ասած, հանրային լայն աջակցություն չի վայելում՝ հաշվի առնելով, թե շուրջ տասը տարվա քաղաքական դադարը, թե այդ ընթացքում նրա անվան հետ կապվող բազմաթիվ նեգատիվ երևույթների արդյունքում անկում ապրած վարկանիշը: Այս տեսանկյունից՝ կողմերի համագործակցությունը արդյունավետ չի լինի, ավելին՝ ավելի շատ «արջի ծառայություն» կմատուցի կողմերից յուրաքանչյուրին…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
Ամենադիտված