Փաշինյան-Բաբլոյան հանդիպումը ցույց տվեց, որ ԱԺ-ն կառավարության կցորդը չէ, այլ գործընկերը. Շարմազանով
Քաղաքական
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Փաշինյան-Բաբլոյան զրույցը կարևորում է նրանով, որ այն ևս մեկ անգամ ցույց տվեց՝ ԱԺ-ն կառավարության կցորդը չէ: Շարմազանովը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Փաշինյան-Բաբլոյան հանդիպումը կարևոր էր ոչ թե մեկ տարվա խոսակցությամբ, այլ նրանով, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց, որ ԱԺ-ն ոչ թե ՀՀ կառավարության կցորդն է, այլ օրենսդիր մարմին, իշխանության առանձին ճյուղ: ԱԺ-ն կառավարության գործընկերն է, բայց ոչ երբեք կցորդը: Մենք ունենք մեր օրակարգը»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ իրենք պատրաստ են երկխոսության, պատրաստ են ցանկացած հարցի շուրջ բանակցել կառավարության իրենց գործընկերների հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)