Ոռոգման ջուրը երկու ամիս ուշացնելու համար գյուղացիներին պետք է հատուցեն․ Վահրամ Բաղդասարյան
Հայաստան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառավարությանն առաջարկում է ոռոգման համար լրացուցիչ ջրի բացթողնման արդյունքում էներգետիկ համակարգից ստացվող շահույթով սուբսիդավորել գյուղացիներին: Նա նման առաջարկով հանդես եկավ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմանն ԱԺ-ում:
«Սևանից հավելյալ ջրառ բաց թողնելու մասին օրենքի ընդունումից առաջ պետք է լիներ հանրային քննարկում: Սակայն դա շատ շտապ բերվեց ԱԺ, և հրատապությունն արդարացված է: Այսօր գյուղացուն իսկապես պետք է ջուր: Մենք դեռ մայիս-հունիս ամիսներին ասում էինք, որ այս օրենքի ընդունումն անխուսափելի է: Ոռոգման ջուրը երկու ամիս ուշացնելու համար գյուղացիներին պետք է հատուցեն»,-ասաց Բաղդասարյանը:
Նա կառավարության ներկայացուցչին առաջարկեց երկու ամսվա վարձերը, որ գյուղացին պետք է մուծի, զիջել: Լրացուցիչ ջրի բացթողման արդյունքում էներգետիկ համակարգը պետք է ունենա շահույթներ: Բաղդասարյանն առաջարկեց այդ գումարներով սուբսիդավորել գյուղացուն՝ այն գյուղատնտեսությանն ուղղելու նպատակով: Նա հորդորեց կառավարությանն այս հարցերի վրա ուշադրություն դարձնել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)