Բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են 2007թ. Մարալիկի, ապա խոշորացված Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։
«Ժամանակ»-ի հետ զրույցում բնակիչները իրենց պահանջը բացատրում են հետեւյալ կերպ. «Համայնքապետը ստեղծել է մի կլան, որի մեջ են մտնում իր բոլոր հարազատները. եթե Մարալիկում մի ծրագիր է գործելու, ո՞ւմն է՝ իր մորքուրի ամուսնունը՝ «Ճանշինի» տնօրեն Կարո ձյաձյայինը, ո՞վ պիտի կատարի՝ Կարո ձյաձյան: Սաղ Կարո ձյաձյան է»:
Նրանք նշեցին, թե համայնքապետի բարեկամներից ով ինչ պաշտոն է զբաղեցնում: Բնակիչներից մեկի խոսքով՝ ժամանակները փոխվել են, եւ ժողովուրդն այլեւս չի վախենում. «Ժողովրդից 2 տարվա ժամանակ է խնդրում, որ իր կերած կեղտերը մաքրի: Էս մարդն ասում է՝ արյան գնով էլ լինի, ես իմ աթոռը պիտի պաշտպանեմ. ումի՞ց է պաշտպանում իր աթոռը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)