Ֆեդերերի ու Ջոկովիչի հաղթական մեկնարկը
Սպորտ
ԱՄՆ բաց առաջնության երկու ֆավորիտները` Նովակ Ջոկովիչը և Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով են մեկնարկել առաջնությունում:
Նովակ Ջոկովիչը 3 ժամ ձգված մրցախաղում 6:3, 3:6, 6:4, 6:0 հաշվով հաղթել է հունգար Մարտոն Ֆուչովիչին:
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը ևս հաղթանակ է տոնել` 1 ժամ 55 րոպեում հաղթելով ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուին:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)