Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման արդյունքում 3 տարին մեկ Հայաստանը կորցնում է Սևանա լճի ավազանի չափ ջուր. Արամ Սարգսյան
Քաղաքական
Այսօր Աժ արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը երեկ ընդունվել էր առաջին ընթերցմամբ։
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում նշեց՝ ՀՀ բոլոր կառավարություններն ունեցել են ջրային ռեսուրսների օգտագործման խնդիր, քանի որ լուծել են օրվա, տարվա խնդիր։ Ըստ պատգամավորի՝ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման արդյունքում 3 տարին մեկ Հայաստանը կորցնում է Սևանա լճի ավազանի չափ ջուր։
«ՀՀ ջրային ռեսուրսների կառավարումը գերկարևոր խնդիր է, նույնիսկ ստրատեգիական խնդիր է։ Մենք 3 տարին մեկ կորցնում ենք Սևանա լճի ավազանի չափ ջուր, իսկ դա 33 մլրդ խորանարդ է, ամենաէժան թվաբանության դեպքում դա կազմում է 6,6 մլրդ դոլար գումար։ Այսինքն՝ ամեն տարի 2․3 մլրդ դոլար գումարը կարող է ճիշտ կառավարման արդյունքում մտնել պետական բյուջե»,- ասաց պատգամավորը։
Սարգսյանը հավելեց, որ կառավարությունը բյուջեի նախագծում պետք է ունենա ջրային ռեսուրսների կառավարման՝ առնվազն 15 տարվա նախագիծ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)