Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինի Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Կան զոհեր 5 հաղթանակ անընդմեջ․ Ծառուկյանը վերադառնում է և բացահայտ ֆավորիտ է UFC 331-ում WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր 

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

Իրավունք

 «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նամակ հղելով նրան: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդիսանում ենք «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ աշխատակիցները:

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հունիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձանց կողմից կազմակերպված անօրինական գործողությունների հետևանքով Ամուլսարի ոսկու հանքավայր տանող բոլոր ճանապարհները փակ են, ինչի հետևանքով մենք չենք կարողանում կատարել աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, գտնվում ենք պարապուրդում, որոշ անձանց հետ արդեն իսկ խզվել են աշխատանքային պայմանագրերը՝ պայմանավորված հանքը փակելու հետևանքով այն շահագործելու անհնարինությամբ, տևական ժամանակ աշխատավարձ չենք ստանում, մի մասն էլ երկու երրորդի չափով է ստանում, ըստ էության մենք զրկվել ենք ապրուստը վաստակելու մեր իրավունքից: 

Նշված խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես մեր՝ Ընկերության աշխատակիցների, այնպես էլ Ընկերության ղեկավար անձանց կողմից: Դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Վայոց Ձորի մարզային վարչություն /այսուհետ՝ նաև Ոստիկանություն/, որպեսզի միջոցներ ձեռնարկեն նշված անօրինական գործողությունները դադարեցնելու ուղությամբ, մինչդեռ Ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել: Ավելին՝ Ընկերությունը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիակնություն, սակայն մինչ օրս Ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացրել, մինչդեռ պարտավոր էր հանցագործության մասին հաղորդումը քննարկեր և լուծեր անհապաղ և կա´մ քրեական գործ հարուցելու մասին, կա´մ քրեական գործ հարուցելը մերժելու մասին կա´մ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում կայացներ: 

Բացի այդ սույնով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 27-ին Ընկերության ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները (այդ թվում կին մասնագետները և օտարերկրյա անձիք), որոնք գտնվել են Ամուլսար հանքի տարածք մուտք գործելու հատվածում, ապօրինաբար այդ ճանապարհները փակած մի խումբ հանցագործ անձանց կողմից ծեծի են ենթարկվել, որի արդյունքում ներկայումս մի քանի անձ տարբեր ծանր և թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակում գործած անձիք եղել են զինված, թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ: Այս ամենը կատարվել է Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ, ովքեր ցուցաբերել են անգործություն: 

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ նաև՝ Օրենք/ 2-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը և սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը: 

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`

1.պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից. 

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Ոստիկանության խնդիրներից է նաևհասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը և սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, որը լուծելու համար Օրենսդիրը Ոստիկանությանը վերապահել է մի շարք պարտականություններ և իրավունքներ: 

ՄԻԵԿ կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուրֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավասու է անարգել օգտվելու իր գույքից: Ոչ ոքի չի կարելիզրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված ենօրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: 

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի ուսումնասիրությանարդյունքում նաև առանձնացվել է սեփականության հետևյալ տեսակները՝ կենսաթոշակի նկատմամբ, աշխատավարձի նկատմամբ, որոշակի մասնագիտությամբ գործունեությունիրականացնելու իրավունքները և այլն /MALIK v. THE UNITED KINGDOM 2012, Wessels-Begervoet v The Netherlands 1986/: 

Վերը շարադրված փաստական հանգամանքները համադրելով վերը շարադրվածիրավանորմերի հետ՝ ստացվում է հետևյալ իրավիճակը. Ոստիկանության ոչ իրավաչափանգործության հետևանքով խախտվեն են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝սեփականության, ՀՀ աշխատանքային օրենսգրքով երաշխավորված աշխատանքայինիրավունքները, որի արդյունքում մենք՝ ներքոստորագրյալներս, զրկվել ենք որոշակի մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու իրավունքից, աշխատավարձի նկատմամբ իրավունքից, այն պարագայում, երբ մենք երկար ժամանակ աշխատել ենք Ընկերությունում՝ ընդ որում մեր մասնագիտություններին համապատասխան, ստացել ենք աշխատավարձ, մինչ այս դեպքերը Ընկերությունը մեզ հետ աշխատանքային պայմանագրերըլուծելու մտադրություն չի ունեցել, իսկ ներկայումս ստեղծված պայմաններում գտնվում ենքպարապուրդում: 

Ավելին՝ հարկ է նկատել, որ ՀՀ-ի կողմից վավերացված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա»-ի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքի իրավունքի արդյունավետկիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվումեն՝ պաշտպանել արդյունավետկերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրվածցանկացած աշխատանքով :

Վերոգրյալն ամփոփելով և արձանագրելով, որ սույն պարագայում առկա է մարդու իրավունքների կոպիտ խախտում՝ խնդրում ենք սույն բողոքն ընդունել քննարկման, որոշում ընդունել մեր՝ սեփականության և աշխատանքային իրավունքների խախտման մասին, խախտում կատարածպետական մարմնին առաջարկել անհապաղ վերացնել խախտումը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինիՀայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Կան զոհեր5 հաղթանակ անընդմեջ․ Ծառուկյանը վերադառնում է և բացահայտ ֆավորիտ է UFC 331-ում WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ Վիրավորների թվում երեխաներ կանԵրևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար
Ամենադիտված