«Օրինաց երկիր»-ն իր ընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ
Քաղաքական
«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:Կուսակցության լիազոր ներկայացուցիչ Վարուժան Բոլորչյանընշեց, որ իրենց ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգալդյանը:
«Նախորդ ընտրություններին չենք մասնակցել, որովհետև այլ քաղաքական իրավիճակ էր, հիմա այլ է, և մենք ավելի քան վստահ ենք մեր ուժերին: Քաղաքական բոլոր ուժերին էլ վերաբերում ենք հարգանքով, բոլորն էլ արժանի մրցակիցներ են: Մեր շանսերը բարձր ենք գնահատում, մնացածը կորոշի Երևանի քաղաքացին»,- ասաց Բոլորչյանը:
Կուսակցության ներկայացուցչի խոսքով` իրենց ցուցակում ներկայացված են քաղաքական ճանապարհ անցած և կառավարման փորձի տիրապետող մարդիկ:
«Օրինաց երկիր»-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի 115 հոգանոց ցուցակով և «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)