Բասկետբոլիստ Մանու Ջինոբիլին ավարտում է կարիերան
Սպորտ
Բասկետբոլի «Սան Անտոնիո»-ի արգենտինացի խաղացող Մանու Ջինոբիլին 41 տարեկանում ավարտում է կարիերան:
Այս մասին հայտնում է ակումբի կայքը: Ջինոբիլին «Սան Անտոնիո»-ի կազմում մասնակցել է NBA-ի 16 մրցաշրջանի` ընդհանուր առմամբ մասնակցելով 1057 խաղի: Ջինոբոլին 2003, 2005, 2007, 2014 թվականներին «Սան Անտոնիո»-ի կազմում դարձել է NBA-ի չեմպիոն:
«Չէի ասի, որ կարիերաս ավարտելու որոշումս անսպասելի էր: Արդեն բավականին երկար ժամանակ եմ բասկետբոլում»,-ասել է 41-ամյա մարզիկը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)