Խուան Մարտին դել Պոտրոն հաղթեց ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլում
Սպորտ
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն ԱՄՆ բաց առաջնության երրորդ փուլում է:
Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում օլիմպիական փոխչեմպիոնի հակառակորդը ԱՄՆ ներկայացուցիչ Դենիս Կուդլան էր: Արգենտինացին առավելության հասավ 6:3, 6:1, 7:6 (7:4) հաշվով և կշարունակի պայքարը:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)