Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Աբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքեր Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր Սա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա Գրիգորյան Ֆուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում 

Ովքեր են հավակնում Երևանի քաղաքապետի աթոռին

Քաղաքական

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը:

 Նշենք, որ  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:

Ստորև ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուներին, նրանց անցած ուղին:

Եվ այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով: Ընդհանուր ցուցակում 170 թեկնածու կա:

Այս ուժի քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ Հայկ Մարությանն է, ով հանրությանն առավել հայտնի է Կարգին Հայկո անունով: Վերջինս հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» և մի շարք այլ մանրապատումներից և ֆիլմերից: Նա 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։

Արդեն 2018 թվականի մայիսից սկսած` քաղաքապետի թեկնածուն բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի «Քայլ արա» շարժմանը: Ի դեպ, թավշյա հեղափոխության օրերին ակտիվորեն քննարկվում էր, որ Հայկ Մարությանն ամենուր ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին, եւ որ նա պաշտոնի է հավակնում:

Նշենք, որ մինչ այդ ‪Հայկ Մարությանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Չեմ վճարելու 150 դրամ», «Էլեկտրիկ Երևան»‬ բողոքի ակցիաներին: 

Հայկ Մարությանը 42 տարեկան է, ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ հետ, ունի երկու երեխա: Մասնագիտությամբ ինժեներ է: 1997-1998 ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող հաջորդ ուժը «Լույս» դաշինքն է, որի կազմում են «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նշենք, որ «Լույս» դաշինքում կա 111 թեկնածու:

Ցուցակը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության գործող նախարար, ՀՀ կուսակցական-քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ, Փաստաբանների պալատի պատվավոր անդամ  (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական  կազմակերպության հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Քաղաքապետի այս թեկնածուն 49 տարեկան է, ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ: Ստացել է վիրաբույժի, առողջապահության կազմակերպչի, իրավագետի կրթություն:

Ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԱԺ-ում սուր ելույթներով աչքի ընկնող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մասնագիտությամբ ժուռնալիստ է և թատերագետ: Աշխատել է մի քանի թերթերում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան, ինչպես նաև հեռուստաընկերությունում որպես քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:

Նաիրա Զոհրաբյանը 53 տարեկան է: Այրի է, ունի մեկ դուստր:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի 195 թեկնածուով:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն  հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար (1991-1992) և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ցուցակում ընդգրկված է ավագանու ավելի քան 50 թեկնածու։  

2013 թվականի մասնակցել է նախագահի ընտրություններին, սակայն չընտրվեց։ Չհամաձայնելով արդյունքների հետ՝ սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։

Քաղաքապետի այս թեկնածուն 59 տարեկան է, ամուսնացած է, ունի հինգ երեխա:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող հաջորդ ուժը «Երկիր Ծիրանի»-ն է:

56 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է քաղաքական գործիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը

Փոստանջյանը 46 տարեկան է: Ամուսանացած է, ունի չորս երեխա: 

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է: Կուսակցությունը ներկայացրել է 77 հոգանոց ցուցակ: 

Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով։

Նշենք, որ Միքայել Մանուկյանն այժմ Բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահն է, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Ծառայել է խորհրդային բանակում, ինչպես նաև Արցախյան ազատամարտի մասնակից է։

Քաղաքապետի այս թեկնածուն 51 տարեկան է: Ամուսնացած է, ունի երեք երեխա: 

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված է 115 հոգով: Ցուցակը գլխավորում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Ծառայել է խորհրդային բանակում: Մենեջմենթի, մարքեթինգի և բանկային գործի մասնագետ է, փիլիսոփա, քաղաքագիտության թեկնածու:

Շահգելդյանը 51 տարեկան է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՀՀՇ և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները Երևանի ընտրություններին կմասնակցեն «Երևանցիներ» դաշինքով: 53 հոգանոց ցուցակի առաջին համարը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն է: Մանագիտությամբ քաղաքագետ է: Մասնակցել է Արցախյան պատերազմին:

Արարատ Զուրաբյանը 55 տարեկան է, ամուսնացած է: 

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածուն անկուսակցական, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: Դաշինքի ցուցակում ընդգրված է 47 թեկնածու: 

Ճարտարապետական գործունեության ընթացքում Անահիտ Թարխանյանը մշակել է բազմաթիվ նախագծեր։ Առաջին կին ճարտարապետն է, ով նախագծել է հայկական եկեղեցիներ։ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հուշակոթողի նախագծի հեղինակն է։

Մասնակցել Երևանի պատմական շինությունների և հուշարձանների պաշտպանության բոլոր շարժումներին, այդ թվում` Երիտասարդության պալատի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճի, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Երևանի փակ շուկայի և այլն։

Թարխանյանը 59 տարեկան է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որի առաջին համարը Մանուել Գասպարյանն է: 

Նշենք, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն ընդգրկված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Կուսակցության հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանն է, որի մահից հետո կուսակցությունը գլխավորում է նրա որդին՝ Մանուել Գասպարյանը:

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Սանդալյանն է: Ցուցակում կա 26 հոգի:

Ռեֆորմիստների կուսակցության ցուցակում ներկայացված է 29 հոգի: «Ռեֆորմիստներն» ընտրություններին մասնակցելու են «Կանաչ Երևանը» կարգախոսով, իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը:

Քաղաքապետի թեկնածուն 42 տարեկան է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: 

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Հովսեփյանն է:

Ցուցակում ներկայացծված է 59 թեկնածու:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասինՌուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. ԶելենսկիԹրամփը նշել է` երբ կարող է որոշում կայացնել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալԳետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալԽեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառովԱբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքերԶելենսկու և Բուդանովի հարաբերություններում աճում է լարվածությունըԳործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) Զելենսկին գոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից. ՌԴ ԱԳՆSystem of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա ԵրևանումՉեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» ՌուսաստանինՉհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)Հունգարիան արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը. ՄադյարԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջինՌուսաստանցի դպրոցականները բարձրացել են Քրիստոս Փրկչի տաճարի գլխավոր գմբեթըՄոդին խոստացել է շարունակել Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունըՄերկելի նախկին խորհրդականը Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի մասինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայրՄերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել ԵվրոպայումՍա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա ԳրիգորյանՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտումԱրևմուտքն անխուսափելիորեն պատասխանատվություն կկրի Ուկրաինային զենք մատակարարելու համար. Նեբենզյա Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ ՓաշինյանինՌԴ. Չեխիայի նախագահը «կորցրել է բանականությունը»Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասներըՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվելՀունգարիան մտադիր է փոխարինել ռուսական գազը. ԶԼՄԹքած ունեմ Սամբոյի ֆեդերացիայի նախագահի ու դավաճան սրբապիղծի վրա․ Սոսե ԲալասանյանՄարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն. armtimesԹրամփը երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության դեմԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվել է․ դատարանը հեռացել է որոշում կայացնելուՈՒՂԻՂ․ «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն ԱրաբկիրումՇուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ումԼավրովը առաջարկել է վերանվանել СВО-նՎթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. տուժած քաղաքացուն հատուկ տեխնիկայով են դուրս բերել մեքենայից
Ամենադիտված