Սահմանի պահպանության գործին ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրեր են ստացել Առափի գյուղի բնակիչները
Հայաստան
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը օգոստոսի 30-ին շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց Առափի համայնքի բնակիչներ Բունիաթ Աղասու Սարգսյանին և Աղասի Գառնիկի Սարգսյանին ՀՀ պետական սահմանի պահպանության գործում ցուցաբերած ակտիվ աջակցության և սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության համար:
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, հուլիսի 24-ին Կամխութ բնակավայրի իրենց անասնաֆերմայում աշխատանքներ իրականացնելիս հայրը՝ Աղասի Սարգսյանը նկատում է անծանոթ մարդու և անմիջապես զանգահարում ոչ շատ հեռու՝ անասնագոմում աշխատանքներ իրականացնող որդուն՝ Բունիաթին: Բունիաթն արագ կողմնորոշվում և ժամանակին իրազեկում է սահմանախախտի վերաբերյալ ՀՀ հյուսիս-արևմուտքում տեղակայված սահմանապահ ջոկատի հրամանատարությանը: Արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում ջոկատի զինծառայողները ձերբակալում են Թուրքիայի տարածքից Հայաստան ներխուժած սահմանախախտին և հանձնում ՀՀ իրավապահ մարմիններին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)