Առաջիկայում կհարցաքննվեն երկաթուղու բարձրաստիճան պաշտոնյաները. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործը` 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով, փոխանցվել է Քննչական կոմիտե: Այս օրերին քննչական գործողություններ են իրականացվում, տասնյակ աշխատակիցներ են հարցաքննվել, առաջիկայում կհարցաքննվեն նաեւ երկաթուղու բարձրաստիճան պաշտոնյաները:
Չի բացառվում, որ գործի հանգուցալուծման արդյունքում ոմանք ոչ միայն աշխատանքից զրկվեն, այլեւ՝ ազատությունից: Նշենք, որ սա երկաթուղու դեմ հարուցված միակ գործը չէ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»