Ջոկովիչն ու Ֆեդերերը շարունակում են պայքարը
Սպորտ
ԱՄՆ թենիսի բաց առաջնության ֆավորիտները շարունակում են պայքարը:
Սերբ Նովակ Ջոկովիչը 2 ժամ 48 րոպեում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թեննիս Սանդգրենին՝ 6:1, 6:3, 6:7 (2:7), 6:2 հաշվով:
Տղամարդկանց մենախաղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 1 ժամ 57 րոպեում, 7:5, 6:4, 6:4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Պեր Բենուային:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)