Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները 

Խաղաթուղթ, որը փորձելու են օգտագործել բոլորը

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մուտքը քաղաքականություն, որն առայժմ միայն լրատվամիջոցներում և իր հարցազրուցներում է տեսանելի, փոխում է քաղաքական խաղադաշտի դասավորությունն ամբողջովին։ Այսօր Sputnik Armenia-ին տված հարցազրուցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հստակ անդրադարձ կատարեց հայ-ռուսական հարաբերություններին՝ անուղղակի կերպով մեղադրելով Նիկոլ Փաշինյանին՝ այդ հարաբերություններում անզգուշություն ցուցաբերելու մեջ։ Ուշագրավ էր նաև նրա կողմից ընդդիմադիր բևեռի կենտրոն լինելու մասին դիտարկումը։ 

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում չբացառեց, որ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական պայքարում կաջակցեն ինչպես թիմակիցները, այնպես էլ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն։ 

«Բնականաբար, ցանկացած գործիչ ցանկանում է դառնալ ընդդիմության կենտրոն և հույս ունի, որ այդ համախումբը կլինի։ Ժամանակը ցույց կտա, թե որ շրջանակներում կարող են համախմբվել։ Դա կախված է իրադրությունից, իրավիճակից, իր քայլերից։ Եվ ցանկացած մարդ, որը հայտ է ներկայացնում մասնակցելու ընտրություններին՝ թիմակիցներ կունենա, նամանավանդ, նախկին նախագահը»,-ասաց Բոզոյանը։

Քաղաքագետը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին ունեցել է հաջողություն, սակայն դրանից հետո եղել է Մարտի1, և 2008 թվականին նա իշխանությունը հանձնել է մի մարդու, որից հետո այդ 10 տարվա  հաջողությունները 0-ի են հավասարեցվել։

«Քոչարյանի հաջողությունը մեծ կլիներ, եթե նա քաղաքականություն մտներ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, ասեր, որ ինքը սխալվել է և ուզում է փոխել իր սխալը, և այդ ժամանակ մարդիկ կհավատային և իրեն կտեսնեին որպես լուրջ, ազեցիկ գործիչ, որն ուզում է երկիրը տանել դրական ճանապարհով։ Այսինքն՝ եթե նա հակադրվեր Սերժ Սարգսյանին, և նրա կառավարման ժամանակահատվածում հայտնվեր, ապա համոզված եմ, որ նա մեծ հաջողության կհասներ, սակայն նա Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ բավականին պասիվ պահեց իրեն, որը բացասական ընկալվեց հանրության մեծ մասի կողմից»,-ասաց Բոզոյանը՝ հավալելով, որ մարդիկ Երկրորդ նախագահի ակտիվ քաղաքական քայլը տեսան այն ժամանակ, երբ նոր իշխանությունը սկսեց իրեն մեղադրել Մարտի 1-ի հարցով․ «Մարդկանց մոտ առաջացավ այն միտքը, որ Քոչարյանը քաղաքական դաշտ է մտնում զուտ անձնական խնդիրների, պաշտպանության համար»։

Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր միջամտությանը Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն մուտք գործելուն՝ Բոզոյանը նկատեց․

«Ռուսաստանը կփորձի բազմավեկտոր քաղաքականություն վարել, այսինքն՝ կփորձի բարի դրացիական հարաբերություն հաստատել Փաշինյանի հետ, միաժամանակ, չի խորշի նաև ակտիվ համագործակցել այն շրջանակների հետ, ովքեր այլ դիրքորոշումով են հանդես գալիս, որովհետև Ռուսաստանը հասկացավ, որ պաշտպանելով Սերժ Սարգսյանին՝ ուժային կորուստ ունեցավ։ Դրա համար, նա փորձում է դիվերսիֆիկացնել և փոխել իր քաղաքականությունը՝ փորձելով բարի դրացիական հարաբերություններ հաստատել ոչ միայն նոր իշխանության հետ»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կողմից Նիկոլ Փաշինյանին հայ-ռուսական հարաբերություններում անզգուշություն ցուցաբերելու մեջ մեղադրելուն՝ քաղաքագետը կարծում է, որ ցանկացած գործիչ, ով փորձում է այս պահին ակտիվ քաղաքականության մեջ մտնել, փորձելու է Նիկոլ Փաշինյանի սխալների վրա հենվել։

«Սա հասկանալի է, քանի որ հեղափոխությունը կատարվել է Փաշինյանի գլխավորությամբ։ Նա այսօր ունի բարձր վարկանիշ և շատ դժվար է այդ վարկանիշի դեմ դիմակայել ցանկացած գործչի համար։ Այն գործիչը, որը փորձում է ալտերնատիվ զանգվածի վրա աշխատել, փորձելու է աշխատել Փաշինյանի սխալների վրա։ Հասկանալի է, որ Փաշինյանը նախկինում ունեցել է ոչ այնքան դրական վերաբերմունք ՌԴ նկատմամբ, և այն թիմը, որն այսօր իշխանության մեջ է, նույնպես այլ դիրքորոշում է ունեցել նախկինում։ Սա որոշակի կասկածների խնդիր է առաջացնում Հայաստանի և Ռուսաստանի այսօրվա իշխանությունների միջև։ Բնականաբար, ցանկացած մարդ, ով փորձում է ալտերնատիվ քաղաքականությամբ զբաղվել, փորձելու է այդ խաղաթուղթն օգտագործել»,-նշեց Բոզոյանը։ 

Ամփոփելով, քաղաքագետը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր հույսը էյֆորիկ շրջանի ավարտվելն է․

«Սակայն այս պահին Նիկոլ Փաշինյանն է հեղափոխություն իրականացրել, նրանից հանրությունը մեծ սպասումներ ունի, և եթե այդ սպասումները չիրականանան, չի բացառվում, որ այլ գործիչներ փորձեն քաղաքական պահանջվածության խնդիր առաջացնել, այդ թվում՝ նաև Քոչարյանը»,-հավելեց Բոզոյանը։

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում
Ամենադիտված