Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Աբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքեր Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր Սա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա Գրիգորյան Ֆուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում 

Մարինա Խաչատրյանը՝ «Երկիր Ծիրանի»-ից դուրս գալու պատճառների մասին

Քաղաքական

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս են գալիս կուսակցությունից: Նրանք հայտարարության մեջ որպես դուրս գալու պատճառ նշել են խոսքի և գործի անհամապատասխանությունը։

Կուսակցությունից դուրս եկած անդամներից մեկը Մարինա Խաչատրյանն է, որը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում չհստակեցրեց, թե կոնկրետ պատճառը որն է կուսակցությունից դուրս գալու։

«Քանի որ միայն ես չեմ դուրս եկել, դուրս ենք եկել մի քանի հոգով՝ դա մեր բոլորի կարծիքն է, մեր բոլորի մոտեցումն է։ Հավատարմությունը մեր պատկերացրած մոտեցումներին, մեր պատկարեցրած սկզբունքներին, ժողովրդավարական սկզբունքներին, մեր գաղափարախոսությունների տարբերությունը․ սրանք են եղել պատճառները մեր որոշումը կայացնելու համար»,-ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր կուսակցության ներսում խնդիրները շտկել կամ համաձայնության գալ, Խաչատրյանը պատասխանեց․

«Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ամեն ինչ շատ արագ է առաջ ընթանում, ինչ-որ խոսակցությունների վրա ժամանակ վատնելը ճիշտ չէ։ Յուրաքանչյուրս մեր մասնագիտությունը և կյանքն ունենք։ Անհրաժեշտ է ժամանակը ռացիոնալ օգատգործել։ Ընթացքում եղել են խոսակցություններ․ ես չեմ կարող ժխտել։ Ես և՛ հարգում եմ, և՛ ընդունում «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին։ Այնպես որ, այստեղ չկան անձնական տարաձայնություններ, այստեղ խոսքը, լիովին, սկզբունքների մասին է։ Տարբերություններ կան, որոնք ժամանակի ընթացքում են ի հայտ եկել»։

Անդրադառնալով նրա և կուսակցությունից դուրս եկած մյուս անդամների առաջիկա քայլերին՝ Խաչատրյանը նշեց, որ դեռ որոշում չեն կայացրել և պատրաստվում են թիմային որոշել։

Իսկ այլ քաղաքական ուժերին սատարելու հետ կապված, նա նկատեց, որ այս պահին քաղաքական դաշտում չկա որևէ քաղաքակն ուժ, որի սկզբունքները կհամապատասխանեն իրենց սկզբունքներին, և որ իրենք պետք է  ներկայացնեն իրենց ծրագրերը և սկզբունքները։

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության  մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս են գալիս կուսակցությունից:

«Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի եւ գործի անհամապատասխանությունը։

Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին եւ լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ անձինք՝

Մարինա Խաչատրյան

Խաչատուր Շահբազյան

Կոնստանտին Ղարիբյան

Աստղիկ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասինՌուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. ԶելենսկիԹրամփը նշել է` երբ կարող է որոշում կայացնել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալԳետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալԽեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառովԱբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքերԶելենսկու և Բուդանովի հարաբերություններում աճում է լարվածությունըԳործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) Զելենսկին գոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից. ՌԴ ԱԳՆSystem of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա ԵրևանումՉեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» ՌուսաստանինՉհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)Հունգարիան արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը. ՄադյարԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջինՌուսաստանցի դպրոցականները բարձրացել են Քրիստոս Փրկչի տաճարի գլխավոր գմբեթըՄոդին խոստացել է շարունակել Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունըՄերկելի նախկին խորհրդականը Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի մասինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայրՄերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել ԵվրոպայումՍա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա ԳրիգորյանՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտումԱրևմուտքն անխուսափելիորեն պատասխանատվություն կկրի Ուկրաինային զենք մատակարարելու համար. Նեբենզյա Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ ՓաշինյանինՌԴ. Չեխիայի նախագահը «կորցրել է բանականությունը»Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասներըՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվելՀունգարիան մտադիր է փոխարինել ռուսական գազը. ԶԼՄԹքած ունեմ Սամբոյի ֆեդերացիայի նախագահի ու դավաճան սրբապիղծի վրա․ Սոսե ԲալասանյանՄարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն. armtimesԹրամփը երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության դեմԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվել է․ դատարանը հեռացել է որոշում կայացնելուՈՒՂԻՂ․ «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն ԱրաբկիրումՇուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ումԼավրովը առաջարկել է վերանվանել СВО-նՎթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. տուժած քաղաքացուն հատուկ տեխնիկայով են դուրս բերել մեքենայից
Ամենադիտված