Կառավարության անդամները բաց դասեր կանցկացնեն Հայաստանի տարբեր դպրոցներում
Քաղաքական
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կայցելի Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոց: Նախարարը կազդարարի Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաև մարզի մի շարք դպրոցների տոնական միջոցառումներին:
ԿԳ նախարարի առաջարկով կառավարության անդամները նույնպես սեպտեմբերի 1-ին և 3-ին տարբեր դպրոցներում հանդես կգան բաց դասերով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)