Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները նախապատրաստվում են Տանկիստի օրվա տոնակատարությանը
Այլ
Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի զինվորական կայազորի տանկային ստորաբաժանումների զինծառայողները նորոգման-վերականգնման աշխատանքների են ձեռնամուխ եղել «Տանկիստ զինվորների» հուշահամալիրում: Միավորման տանկիստները կատարում են Տ-34 հուշարձան-տանկի վերականգնման եւ ներկման աշխատանքներ:
Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկցրուգի մամուլի ծառայությունից:
Տանկիստի օրվա առթիվ միավորման հրամանատարությունը եղեւնիներ եւ վարդակակաչներ կտնկի Կուտուզովի շքանաշանակիր 116-րդ գվարդիական վիսլայական կարմիրշքանշանակիր առանձին տանկային գումարտակի տանկիստ զինվորների հուշահամալիրում, գումարտակ, որի հիմքի վրա 2010 թվականի ապրիլի 1-ին կազմվել Է ռուսական 102-րդ ռազմակայանի տանկային գումարտակը:
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 116-րդ Վիսլայական գվարդիականի զինծառայողները 1-ին տանկային բանակի 16-րդ առանձին տանկային գնդի կազմում մարտերով հասել են Բեռլին: Մարտերում դրսեւորած արիության եւ հերոսության համար գումարտակի 10 տանկիստ զինծառայողներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)