«Երկիր Ծիրանի»-ի չորս անդամներ կայացրել են կուսակցությունից դուրս գալու որոշում
Քաղաքական
«Երկիր Ծիրանի» կուսակցության 4 անդամներ դուրս են գալիս կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից: Այս մասին նրանք հայտնել են համատեղ տարածած հաղորդագրությունում:
«Հարգելի գործընկերներ, հայտնում ենք ձեզ, որ ներքոստորագրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել, մեր գնահատմամբ, խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։
Հարգանքներով` Մարինա Խաչատրյան, Խաչատուր Շահբազյան, Կոնստանտին Ղարիբյան Աստղիկ Պետրոսյան»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)