«Արևելյան առյուծներ» ահաբեկչական խմբավորման անդամները պատրաստվել են 1 շաբաթում գրավել Պալմիրայի շրջանը
Աշխարհ
«Արևելյան առյուծներ» խմբավորման գրոհայինները պետք է ահաբեկչական գործողություններ իրականացնեին սիրիական Պալմիրայի շրջանում և մեկ շաբաթում գրավեին քաղաքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը:
«Գրոհայինների առաքելության մեջ մտնում էր Պալմիրայի բնակեցված հատվածում ահաբեկչական գործողությունների իրականացումն ու գլխավոր ուժերի` շուրջ 300 գրոհայինների համար միջանցք բացելը, որպեսզի դրանք մոտակա շաբաթվա ընթացքում գրավեն քաղաքը»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն` գերեվարված ահաբեկիչների ցուցմունքները հավաստում են, որ ԱՄՆ-ի կողմից գրավված Էթ Թանֆայի 55 կմ տարածքում գտնվում են գրոհայինների պատրաստման բազաներ, որոնց ուսուցանում են հատկապես ամերիկացի խորհրդատուները` Սիրիայում իրավիճակի հավասարակշռությունը խախտելու համար:
Ավելի վաղ կենտրոնը հաղորդել էր Սիրիայի բանակի և գրոհայինների միջև մարտերի մասին, որոնց արդյունքում սպանվել էին «Արևելյան առյուծներ» խմբավորման երկու անդամները, երկուսը` գերեվարվել էին ու ցուցմունքներ են տալիս:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)