ԱՄՆ-ը Պաղեստինի առաջարկել Է համադաշնություն կազմել Հորդանանի հետ
Աշխարհ
Միացյալ Նահանգները, որն առաջ Է տանում մերձավորարեւելյան կարգավորման իր ծրագիրը, պաղեստինցիներին առաջարկել Է համադաշնություն կազմել Հորդանանի հետ: Այդ մասին հայտնել Է իսսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը՝ վկայակոչելով հրեական պետության ոչ կառավարական կազմակերպություների ներկայացուցիչներին, որոնց հետ սեպտեմբերի 2-ին Ռամալլահում հանդիպել Է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ միջազգային բանակցություններում վաշինգտոնյան վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբալթը Աբասին առաջարկել են «հրաժարվել անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարից հօգուտ Հորդանանի հետ համադաշնության»:
Մինչդեռ, «Ալ Մայադին» հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Աբասն ի պատասխան այդ առաջարկության ասել Է.«Ես պատրաստ եմ համաձայնել, բայց պայմանով, որ համադաշնության մաս կկազմի Իսրայելը»:
Իր հերթին Հորդանանը, i24 news լրատվական պորտալի տվյալներով, հայտարարել Է, որ համադաշնության հարցը «բանավեճերի թեմա չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ