Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Աբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքեր Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր Սա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա Գրիգորյան Ֆուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում 

Զարմանալի հնագույն քաղաքակրթություններ, որոնցից ոչինչ չի հասել մեր օրեր

Այլ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հնագույն խոշոր քաղաքակրթություններ, որոնց մշակույթը գրեթե ամբողջապես ոչնչացվել է, սակայան միայն այն փաստը, որ մենք դրանց մասին որոշ տեղեկություններ ունենք, արդեն իսկ լավ է:

 

Մայաներ

Քաղաքակրթության դասական օրինակ, որի ժառանգության մեծ մասը անվերադարձելիորեն վերացել է: Մի ժամանակ ամենահզորը համարված ժողովրդի անհավանական գեղեցիկ ամրոցներն ու քաղաքները, որոնք ներկայումս գտնվում են ժամանակակից Մեքսիկայի ու Գվատեմալայի տարածքներում, այսօր ամբողջապես ավիրվել են կամ ջունգլիների վերածվել:

Մայաների քաղաքակրթության ծաղկման գագաթնակետը մեր թվարկության առաջին հազարամյակում էր. նրանք նոր, բարդ օրացույց կազմեցին, գրեր ու մաթեմատիկական բանաձևեր հորինեցին, ինժեներական կոնստրուկցիաներ մշակեցին, որոնք օգնում էին հսկայական բուրգեր կառուցել:

Քաղաքակրթության աստիճանաբար անկումը սկսվեց 900-ականներին, երբ Քրիստափոր Կոլումբոսը դեռ չէր այցելել ամերիկյան մայրցամաք: Պատմաբանները մինչ օրս հստակորեն չգիտեն, թե ինչն է եղել հզոր մայաների վերացման պատճառը, սակայն, ըստ որոշ վարկածների, մեղավորը ներքին պատերազմներն ու կլիմայի վատթարացումն էին, որոնց արդյունքում սով սկսվեց, և մայաները ստիպված եղան լքել իրենց քաղաքները:

 

Հարապպայի քաղաքակրթություն

Հին ժամանակների ամենահզոր քաղաքակրթություններից մեկը Հարապպայի քաղաքակրթությունն էր: Ինդոս գետի հովտի բնակիչների թիվը այս քաղաքակրթության զարգացման ժամանակաշրջանում հասնում էր 5 միլիոն մարդու, որը կազմում էր այն ժամանակվա աշխարհի ընդհանուր բնակչության 10%-ը:

Հարապպացիներն ունեին զարգացած մետաղագործություն, հուշարձանային ճարտարապետություն, քանդակագործություն, գեղարվեստ ու յուրօրինակ գիր, որը, ի դեպ, մինչ օրս չի վերծանվել: Նրանք ակտիվ առևտրի մեջ էին Միջագետքի, Շումերի, Արաբիայի ու Միջին Ասիայի պետությունների հետ:  

Մշակույթի ու արդյունաբերության զարգացման բարձր մակարդակը չփրկեց Հարապպայի քաղաքակրթությանը կործանումից. մոտ 3,5 հազար տարի առաջ հովտի բնակչության մեծ մասը տեղափոխվեց հարավ-արևելք՝ անցյալում թողնելով լայն պողոտաներ, բազմահարկ տներ ու ջրամատակարարման համակարգ ունեցող քաղաքները:

Հարապպացիների վերացման առավել հավանական պատճառը համարում են բնական պայմանների վատթարացումը: Դարեր շարունակ վերաբնակեցվածները վատնել են նախնիների գրեթե բոլոր ձեռքբերումները:

 

Չաթալ Հույուք

Չաթալ Հույուքը պատմության հնագույն քաղաքներից է, որի պատմությունը սկսվել է ավելի քան 9,5 հազար տարի առաջ: Քաղաքը զարգացած նեոլիթյան քաղաքակրթության մի մասն էր, որը գոյություն է ունեցել ժամանակակից Թուրքիայի տարածքում:

Չաթալ Հույուքն իր ժամանակների այլ բնակավայրերից տարբերվում էր յուրօրինակ ճարտարապետությամբ. քաղաքում չկային բառի ներկայիս բացատրությամբ փողոցներ, տները կառուցվում էին իրար կպած, իսկ դրանց մեջ մտնում էին տանիքներով: Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ ու անասնապահությամբ, ցորեն ու լոբազգիներ էին աճեցնում, ընդեղեն ու մրգեր էին հավաքում: Աշխատանքային գործիքների մեծ մասը նրանք պատրաստում էին օբսիդիանից:

Իր ժամանակի համար Չաթալ Հույուքն իրական մեգապոլիս էր. դրա բնակչությունը հասնում էր մոտ 10 հազարի, իսկ հնագիտական գտածոները վկայում են քաղաքի բարդ հասարակա-քաղաքական կառուցվածքի ու զարգացած մշակույթի մասին: Սակայն թե ինչն է ստիպել բնակիչներին 2000 տարվա պատմություն ունեցող քաղաքը լքել, անհայտ է:

 

Անգկոր

Անգկոր-Վատը Կամբոջայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, սակայն ոչ բոլորը գիտեն, որ վանական համալիրը մի ժամանակ հանդիսացել է հսկայական Անգկոր քաղաքի՝ Կխմերների թագավորության մայրաքաղաքի մի մասը: Անգկորի ծաղկման ժամանակաշրջանը մեր թվարկության 1000-1200-ական թվականներն էին: Դրա բնակչությունը, ըստ որոշ գնահատականների, հասնում էր միլիոն մարդու. հավանական է, որ վերոնշյալ ժամանակաշրջանում սա աշխարհի ամենախոշոր քաղաքն էր:

Գոյություն ունեն տարբեր վարկածներ առ այն, թե ինչու է անկում ապրել քաղաքը՝ սկսած պատերազմից, վերջացրած բնական աղետով: Քաղաքի մնացորդների մեծ մասը ջունգլիների է վերածվել:

 

Փիրուզկուհ

Հանրահայտ Ջամի մզկիթը միակ կառույցն է, որը մեզ է հասել Փիրուզկուհ քաղաքից՝ղուրիդների կայսրության մայրաքաղաքից, որի կազմի մեջ էին մտնում ներկայիս Աֆղանստանի, Պակիստանի ու Իրանի տարածքները:

Մզկիթը կառուցվել է XII դարի վերջին սուլթան Հիյազ-ադ-Դինի հաղթանակի պատվին և համարվել է քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Մի քանի տասնամյակ անց Չինգիսխանի զորքերը Երկրի երեսից ջնջեց Փիրուզկուհը, իսկ մզկիթի մասին ժամանակավորապես մոռացան:

Դժբախտաբար, հուշարձանի դժվար հասանելիության ու անկայունության պատճառով Աֆղանստանում հնէաբանները դեռևս չեն կարողանում այս վայրը մանրամասն պեղումների ենթարկել: Վերջերս մասնագետները ահազանգեցին, որ ջրհեղեղներն ու երկրաշարժերը կարող են ամբողջությամբ ավիրել մզկիթը, այդ իսկ պատճառով հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել այն վերականգնելու ու ամրացնելու համար:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասինՌուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. ԶելենսկիԹրամփը նշել է` երբ կարող է որոշում կայացնել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալԳետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալԽեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառովԱբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքերԶելենսկու և Բուդանովի հարաբերություններում աճում է լարվածությունըԳործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) Զելենսկին գոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից. ՌԴ ԱԳՆSystem of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա ԵրևանումՉեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» ՌուսաստանինՉհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)Հունգարիան արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը. ՄադյարԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջինՌուսաստանցի դպրոցականները բարձրացել են Քրիստոս Փրկչի տաճարի գլխավոր գմբեթըՄոդին խոստացել է շարունակել Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունըՄերկելի նախկին խորհրդականը Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի մասինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայրՄերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել ԵվրոպայումՍա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա ԳրիգորյանՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտումԱրևմուտքն անխուսափելիորեն պատասխանատվություն կկրի Ուկրաինային զենք մատակարարելու համար. Նեբենզյա Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ ՓաշինյանինՌԴ. Չեխիայի նախագահը «կորցրել է բանականությունը»Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասներըՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվելՀունգարիան մտադիր է փոխարինել ռուսական գազը. ԶԼՄԹքած ունեմ Սամբոյի ֆեդերացիայի նախագահի ու դավաճան սրբապիղծի վրա․ Սոսե ԲալասանյանՄարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն. armtimesԹրամփը երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության դեմԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվել է․ դատարանը հեռացել է որոշում կայացնելուՈՒՂԻՂ․ «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն ԱրաբկիրումՇուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ումԼավրովը առաջարկել է վերանվանել СВО-նՎթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. տուժած քաղաքացուն հատուկ տեխնիկայով են դուրս բերել մեքենայից
Ամենադիտված