Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գուգեն Դ․-ի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հուսիկ Ն․-ի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 63-ամյա Վարդան Ո․-ի վարած «PAZ» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «PAZ»-ը, կարելի է ասել, ամբողջությամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, ինչի պատճառով ստեղծվել է մի քանի կիլոմետր խցանում։
Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ