Բոլիվիայի նախագահը տուն է նվիրել երեքամյա երեխայի ընտանիքին, որի երիկամը բժիշկները սխալմամբ հեռացրել են
Աշխարհ
Բոլիվիայում բժիշկների ճակատագրական սխալի հետևանքով երիկամից զրկված երեքամյա երեխային նախագահ Էվո Մորալեսը տուն է նվիրել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Սանտա Կրուս քաղաքի հիվանդանոցում, որտեղ պետք է հեռացնեին Սեբաստյան անունով տղայի քաղցկեղից տուժած երիկամը, սակայն սխալմամբ բժիշկը հեռացրել է երեխայի առողջ օրգանը։ Արդյունքում՝ երեխան միանգամից միացվել է հեմոդիալիզի սարքին։
«Սեբաստյան անունով տղայի հետ կապված այս դեպքը մեզ շատ ցավ է պատճառել: Նա նաև անապահով ընտանիքից է։ Այդ իսկ պատճառով պետությունը նրա ընտանիքին տուն կնվիրի»,- գրել է Մորալեսը Twitter-ի իր միկրոբլոգում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)