Չեխիայում ձերբակալված իսլամիստն ահաբեկչություն Էր նախապատրաստում հանրապետությունում. Mlada Fronta Dnes
Աշխարհ
Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել Է մի իսլամիստի, որն ահաբեկչություն Էր նախապատրաստում հանրապետությունում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտնել Է Պրահայի Mlada Fronta Dnes թերթի կայքը:
Ձերբակալվածի բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ռումբերի արտադրության հրահանգ եւ քիմիական նյութեր, որոնք անհրաժեշտ են դրա համար: Ոստիկանությունը նրան մեղադրանք Է առաջադրել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար, որը նա պլանավորում Էր իրականացնել սեփական ձեռքով պատրաստված պայթուցիկ սարքերի օգնությամբ: Ձերբակալված Դոմինիկ Կ.-ն ծագումով սլովակ Է: Նա երեք տարի առաջ իսլամ Է ընդունել եւ, ինչպես նշում Է հրատարակությունը, դարձել մոլեռանդ իսլամիստ: Նա ակտիվորեն գործում Էր սոցիալական ցանցերում, որոնցում տարածում Էր ջիհադի կոչեր: Նրա իդեալը դարձել Է «Իսլամական պետությունը»:
Սա Չեխիայի տարածքում ահաբեկչություն նախապատրաստող իսլամիստի ձերբակալման առաջին դեպքն Է, ընդգծել Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)