ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կժամանի Վրաստան
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը սեպտեմբերի 21-ին այցով կժամանի Վրաստան: Այդ մասին հայտնել է վրացական Առաջին ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Պլանավորված են դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումները Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ռոուզ Գյոթեմյուլլերն առաջին անգամ Վրաստանում եղել է 2017 թվականի մայիսին»,-ասված է ալիքի հաղորդագրության մեջ, որը հրապարակված է նրա կայքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Գյոթեմյուլլերը Վրաստանում հանդիպումներ կանցկացնի երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այցի մնացած մանրամասները դեռեւս հայտնի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)