ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան Ուկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիս Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար Պաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետո Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Կիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոս ՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն են Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները Իսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմ Կրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-ի 

Եվրամիության «դեղին քարտը» Հունգարիային

Աշխարհ

Եվրոպական խորհրդարանը օրերս, հիմնվելով ԵՄ համաձայնագրի «Հոդված 7»-ի վրա, քվեարկել է Հունգարիայի նկատմամբ աննախադեպ կարգապահական միջոցներ ձեռնարկելու օգտին: Հունգարիայի աջակողմյան կառավարությունը, հանձին` վարչապետ  Վիկտոր Օրբանի, մեղադրվել է ԶԼՄ-ների, փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու, օրենքի գերակայությունն անտեսելու մեջ, որոնք հերքվել են վերջինիս կողմից: Այս առնչությամբ, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է նախատեսվում ԵՄ համաձայնագրի «Հոդված 7»-ով, որոնք են առաջադրված մեղադրանքի հիմնապատճառները, և ինչ նպատակ է հետապնդում ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառումը:

Խնդրի էությունն առավել հստակ պատկերացնեու համար` անդրադառնանք ԵՄ համաձայնագրում ներառված բուն հոդվածին. «Հոդված 7»-ով ամրագրվում են ԵՄ հիմնարար արժեքները, որոնք հիմնվում են մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության, մարդու, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների  նկատմամբ հարգանքի վրա: Դրանց խախտման, անտեսման դեպքում նախատեսվող գործընթացն ընթանում է երկու փուլով, ընդ որում պարտադիր չէ, որ դրանք կախված լինեն մեկը մյուսից: Առաջին փուլը ենթադրում է կանխարգելիչ միջոցների ձեռնարկում (կիրառվում է այն դեպքում, երբ առկա են ԵՄ արժեքների անտեսման հստակ ռիսկեր), իսկ երկրորդ փուլը` պատժամիջոցների կիրառում (այն դեպքում է կիրառվում, երբ այս առնչությամբ առկա են լուրջ խախտումներ և դրանք կրում են պարբերական բնույթ):

Ահա այս հիմունքներով էլ ԵՄ-ն մեղադրում է Հունգարիայի կառավարությանը` դատական և ընտրական համակարգերում ճնշումներ գործադրելու, խոսքի, կրոնի, միավորումներ կազմելու, ակադեմիական ազատությունը սահմաանափակելու, փախստականների (հատկապես` գնչուներ և հրեաներ) իրավունքները ոտնահարելու,   ինչպես նաև համատարած կոռուպցիայի համար: Բացի վերոնշյալ ֆորմալ պատճառներից, ԵՄ կողմից առաջադրված մեղադրանքների համար կարող է հիմք հանդիսանալ նաև դեռևս Օրբանի կուսակցության կողմից (մինչև իշխանության գալը) միգրացիոն քաղաքականության վերաբերյալ կոշտ դիրքորոշումը: Վերջինս մի օրինագիծ էր առաջ քաշել, համաձայն որի՝ ապաստան հայցողներին «ներգաղթը (անօրինական) խթանելու» պատրվակով աջակցություն ցույց տվողները (փաստաբաններ և ակտիվիստներ) քրեորեն պատժվելու էին, որն իհարկե ոչ միանշանակ ընդունվեց ԵՄ կողմից: Խորհրդարանում այս հարցին անդրադառնալով՝ Հունգարիայի ԱԳՆ նախարար Փիթեր Սիյարտոն ԵՄ-ի գործողություններն անվանել է «վրեժ հակամիգրացիոն քաղաքականության նկատմամբ», որի հետ համաձայնել են մի շարք խորհրդարանական ներկայացուցիչներ (այդ թվում` ընդդիմադիր թևի ներկայացուցիչներ): Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչների մեծամասնությունն աջակցել է Հունգարիայի կառավարությանը` պնդելով, որ ԵՄ-ի նման քայլը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի (ԵՄ խորհրդարանական` բրիտանացի Նիգել Ֆարաջը ԵՄ այս որոշումը համարել է «ավտորիտարիզմի դրսևորում»): ՄԲ-ն, թերևս, այսկերպ ակնկալում է ստանալ Հունգարիայի աջակցությունը «Բրեքսիթի գործընթացում»:

Ինչ վերաբերում է «Հոդված 7»-ով նախատեսվող պատժամիջոցների սահմանման գործընթացին, ապա պետք է ընդգծել, որ որ այն դեռևս առաջին փուլում է: Եվրախորհրդարանի 2/3-ը կողմ է քվեարկել այս գործընթացի մեկնարկին, սակայն մեղադրանքի հիմնավորման շուրջ փաստարկները դեռևս լիարժեք չեն, ուստի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի անդամ երկրների կառավարությունների 4/5-ի համաձայնությունը ԵՄ արժեքների ոտնահարման հստակ ռիսկերի առկայության վերաբերյալ: Հատկանշական է այն փաստը, որ «Հոդված 7»-ում ամրագրված չեն ո՛չ կանխարգելիչ հստակ միջոցները, ո՛չ էլ գործընթացի կազմակերպման հստակ ժամկետները, որոնք էլ ավելի անորոշ են դարձնում իրավիճակի հանգուցալուծումը: Այս պարագայում վաղ է խոսել Հունգարիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու (երկրորդ փուլ) մասին, քանզի մինչ այդ ԵՄ խորհուրդը պետք է ստանա Եվրախորհրդարանի մեծամասնության 4/5-ի համաձայնությունը և միայն դրանից հետո ԵՄ խորհուրդը հիմնվելով հավաքագրված փաստերի վրա, պետք է որոշի, թե արդյոք ԵՄ հիմնարար արժեքների խախտումը լուրջ է և արդյոք այն մշտական բնույթ է կրում: Արդյունքում ԵՄ խորհուրդն ի զորու կլինի զրկելու Հունգարիային անդամության այնպիսի իրավունքից, ինչպիսին է ԵՄ խորհրդում ընտրելու իրավունքը, որի համար պահանջվում է ԵՄ խորհրդի 28 անդամ պետությունների ձայների բացարձակ մեծամասնությունը (կազմելով 72%): Սակայն, սա փոքր-ինչ անհավանական է, քանզի անդամ պետությունները կարող են օգտվել իրենց վետոյի իրավունքից:

Թե երբ և ինչի կհանգեցնի ԵՄ-ի կողմից Հունգարիայի նկատմամբ նախատեսվող պատժամիջոցները` դժվար է կանխատեսել, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս իրողությունն իր բնույթով նախադեպային է, և ԵՄ անդամ որևէ երկրի նկատմամաբ նմանատիպ գործընթաց նախկինում չի եղել (անցյալ տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից բարձրացվել է Լեհաստանի դատական համակարգի բարեփոխումների հետ կապված խնդիրը, սակայն բավարար ձայների բացակայության պատճառով գործընթացը չի մեկնարկել, իսկ փաստերի հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է):

Ըստ էության, ԵՄ այս որոշումը պարզապես նախազգուշացում էր` ուղղված Հունգարիային, անուղղակիորեն նաև ԵՄ մյուս անդամներին, ուստի առավել քան հավանական է, որ անցումը երկրորդ փուլին տեղի չի ունենա, հաշվի առնելով այն հանգամանքը (ընդգծված «Հոդված 7»-ում), որ ամրագրված գործողությունների մի փուլը չի ենթադրում պարտադիր անցում հաջորդ փուլին: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլին անցումը, որը ենթադրում է պատժամիջոցների հնարավոր կիրառումը անդամ երկրի նկատմամբ` կհարվածի նաև սեփական վարկանիշին:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ ԵՄ-ի այս որոշման համար առիթ հանդիսացավ Հունգարիայի կողմից ԵՄ հիմնարար արժեքների անտեսումը և քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, սակայն հնարավոր է, որ այս գործընթացի հիմքում ընկած են նաև այլ խորքային պատճառներ, ինչպես օրինակ՝ միգրացիոն քաղաքականությունում Հունգարիայի դիրքորոշումը, «Բրեքսիթի գործընթացին» հնարավոր աջակցությունը, ինչի համար էլ ԵՄ-ն «սթափեցնում է» Հունգարիային:

քաղաքագետ

Գոհար Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերըԳազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ ԽուդաթյանԹրամփը խոստովանել է, որ Արևմուտքը գրեթե ոչնչի չի հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելով Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձըԲացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչԱրջուտի դպրոցի խոհանոցը չի գործիԳազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԹուրքիայի պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել«Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղինՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԵրևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում էԿոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետԼեհաստանը կշարունակի ահաբեկչության հետաքննությունը՝ չնայած հրաձիգի մահվանըՉգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասինՊատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. ԿարապետյանՌուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համարՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցուԿրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվելՇոյգուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ռիսկերի մասշտաբավորման մասինԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասինԼուսին մեկնելու հնարավորություն․ NASA-ն նոր տիեզերագնացների ընտրություն է սկսելԲեթմենի հայտնի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարովԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագիծ
Ամենադիտված