Երկրին մարդու գանգի տեսքով աստղակերպ Է մոտենում
Աշխարհ
2015 TB145 աստղակերպը, որը ձեւով նման Է մարդու գանգի, Երկրին կմոտենա նոյեմբերի 11-ին: Այդ մասին հայտնել Է Live Science-ը: Երկնային մարմինը մեր մոլորակին կմոտենա 38 մլն կիլոմետր տարածությամբ. դա Արեգակից մինչեւ Երկիր հեռավորության մոտավորապես քառորդ մասն Է:
Անսովոր աստերոիդը առաջին անգամ գիտնականների տեսադաշտում հայտնվել Է 2015 թվականի աշնանը: Այն ժամանակ օբյեկտը Երկրագնդի մոտով անցել Է հոկտեմբերի 31-ին, ինչի պատճառով Էլ նրան կոչել են «Հելլոուինյան աստերոիդ»: Երկնային մարմինը մեր մոլորակին մոտեցավ 486 հազար կիլոմետր հեռավորությամբ, եւ աստղաֆիզիկոսներին հաջողվեց մի քանի լուսանկար անել: Գիտնականները չեն բացառում, որ «Հելլոուինյան աստղակերպն» արդեն կորցրել Է մարդկային գանգի ուրվագծերը, քանի որ դրա ձեւը կարող Էր փոփոխություններ կրել: Սպասվում Է, որ հաջորդ անգամ 2015 TB145-ը Երկրին կմոտենա 2082 թվականից ոչ շուտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)