Արեգակնային համակարգում նոր մոլորակ է հայտնաբերվել
Աշխարհ
Ամերիկացի աստղագետները գաճաճ մոլորակ են հայտնաբերել՝ մոլորակ 2015 TG387-ը, որ Արեգակնային համակարգում երբևէ գրանցված ամենահեռավոր օբյեկտն է: Գաճաճ մոլորակը արևից 80 աստղային միավոր հեռավորության վրա է, ունի մոտ 300 կիլոմետր շառավիղ: Փոքր չափերի համար այն անվանվել է Գոբլին:
Գիտնականները նշում են, որ Գոբլինի չափերը և ուղեծիրը համընկնում են, այսպես կոչված, «Planet X» երկնային մարմնի հետ, որի գոյությունը Արեգակնային համակարգում կանխագուշակել են 2015 թվականին: Այժմ գիտնականները պետք է ավելի շատ տվյալներ հավաքեն համակարգում ամենահեռավոր օբյեկտի մասին և կանխատեսեն, թե հնարավոր է նմանատիպ մոլորակներ գտնեն, որոնք Երկիր մոլորակի բնակիչների համար որպես տուն կծառայեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)