Ինտերպոլի նախագահն անհետացել է
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am կայքը, Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյի անհետացման կապակցությամբ:
Ինտերպոլի նախագահի կինը հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Հոնվեյը մեկնել էր Չինաստան, սակայն այցի ավարտից հետո չի վերադարձել և որևէ մեկը նրա մասին մինչև հիմա տեղեկություն չունի։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ինտերպոլի նախագահը բնակվում էր Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Նա նախկինում զբաղեցրել է Չինաստանի հասարակության անվտանգության հարցերով զբաղվող նախարարի պաշտոնը։
Ինտերպոլը առայժմ նախագահի անհետացման վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն