Սթիվեն Հոքինգի առաջին կինը քննադատել է նրա մասին կենսագրական ֆիլմը
Աշխարհ
Սթիվեն Հոքինգի առաջին կինը և նրա մասին հուշերի հեղինակ Ջեյն Հոքինգը քննադատել է իր հուշերի գրքի էկրանավորումը՝ պնդելով, որ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում իրենց հարաբերությունների մասին բավականին շատ անճշտություններ կան՝ գրում է gazeta.ru-ն։
Ջեյն Հոքինգը պնդում է, որ ֆիլմը չի ցուցադրում կողքային ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող ամուսնուն խնամելու բոլոր այն դժվարությունները, որ ինքը տարել է։ Բացի ամուսնու և երեք երեխաների մասին հոգ տանելուց, նրա ուսերին է եղել նաև աշխարհի տարբեր անկյուններում գիտական համագումարների կազմակերպման և այցելությունների պատասխանատվությունը։
Ֆիլմում անճշտություններ կան նաև նրանց առաջին հանդիպման վերաբերյալ, որ տեղի է ունեցել Սենթ-Օլբանսեում, ոչ թե Քեմբրիջում։ Իսկ նրանց բաժանումը, որ գրքում նկարագրված է որպես աղմկահարույց սկանդալով ավարտված երկարատեև քայքայիչ հարաբերություններ, ֆիլմում պատկերված է որպես հանգիստ և արցունքախառն բաժանում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն