Ուգանդայում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետևանքով
Արտակարգ Պատահար
Ուգանդայի արեւելյան շրջանում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետեւանքով: Այդ մասին Բուդուդա օկրուգի ղեկավար Ուիլսոն Ուատիրան հայտնել Է New Vision տեղական հրատարակությանը:
Արեւելյան մարզի Բուդուդա օկրուգի բնակիչները հայտնել են, որ սողանքներն առաջացել են հոկտեմբերի 11-ին սկսված տեղատարափներից: Տարերքի զոհերի թիվը կարող Է զգալիորեն աճել, քանի որ, ըստ չհաստատված տվյալների, մարզի դժվարամատչելի շրջաններում հարյուրավոր մարդիկ են անհետ կորել:
Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին հայտարարաել Է, որ փրկարարների խմբեր են ուղարկվել տուժած շրջան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն