Նեպալում 8 լեռնագնաց է զոհվել
Արտակարգ Պատահար
Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց:
Մահացածների թվում չորս ուղեկցորդներ են , ինչպես նաև Հարավային Կորեայի հինգ լեռնագնացներ, որոնցից մեկն անհայտ կորած է համարվում:
Տեղի ոստիկանները հայտնել են, որ նրանք մահացել են այն ժամանակ, երբ ձնամրրիկն ավերել է նրանց ճամբարը:
Անցյալ տարի ապրիլին Նեպալում մահացել է շվեյցարացի հայտնի լեռնագնաց Ուելի Ստեկը: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ վերջինս Էվերեստ բարձրանալու համար նախապատրաստական աշխատանքներ էր տանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)