«Արարատ» ֆուտբոլային ակումբը վերսկսել է մարզումները
Սպորտ
«Արարատ» ֆուտբոլային ակումբը վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները:
Թիմը մարզումներն անցկացնում է Ձորաղբյուրի մարզահամալիրում: Բացակայում են միայն Արևմտյան Հայաստանի հավաքականի խաղացողները, որոնք «Արարատ»-ին կմիանան առաջիկայում:
Հունվարի 14-21-ը թիմն իր առաջին ուսումնամարզական հավաք կանցկացնի Ձորաղբյուրի մարզաբազայում: Այնուհետև «Արարատը» կմեկնի Սոչի, որտեղ հունվարի 23-ից փետրվարի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Վերջին հավաքը կկայանա Կիպրոսում՝ փետրվարի 11-23-ը:
Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի շարք լեգիոնականներ, որոնք պայմանագիր կկնքեն ակումբի հետ առաջիկայում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)