Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար
Իրան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
Ռեզային այդ մասին հայտարարել է երեքշաբթի Թեհրանում Չինաստանի դեսպան Ցզուն Պյուի հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ նավագնացության լիարժեք վերականգնման համար ԱՄՆ-ը պետք է դադարեցնի պատերազմն Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ, ինչպես նաև ապասառեցնի իրանական սառեցված միջոցները։
Նա հավելել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին փոխանցել է նաև այլ պայմաններ անուղղակի բանակցությունների շրջանակում, որոնք վերջին շաբաթներին շարունակվում են երկու երկրների միջև։
Ռեզային ընդգծել է նաև , որ Հորմուզի նեղուցով տարանցման երթուղիների վերաբերյալ Իրանի և Օմանի հնարավոր համաձայնությունը չի ազդի ջրային ուղին փակելու կամ բացելու վերաբերյալ Թեհրանի որոշման վրա։
Նա նշել է, որ Իրանն ԱՄՆ-ից պահանջում է ոչ միայն պատերազմի և շրջափակման դադարեցում, այլև իրանական սառեցված ակտիվների ազատում, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ տարածաշրջանային համաձայնագրի կնքում, ներառյալ Լիբանանն ու Գազայի հատվածը։
«Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի»,- հայտարարել է Ռեզային։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է