Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը և Իրանին զգուշացրել հնարավոր «կոշտ հարվածի» մասին։
«Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Նրանք ոչինչ չեն վերահսկում։ Նեղուցը մեր ձեռքերում է։ Եթե ինչ-որ պահի նրանք որևէ բան անեն, կստանան կոշտ հարված»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները «շատ լավ» են ընթանում, սակայն ընդգծել է, որ չի վստահում Թեհրանին։
«Ես Իրանին չեմ վստահում։ Նրանք կրկին ու կրկին ստել են ինձ»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ Իրանի դիրքերը Մերձավոր Արևելքում էապես թուլացել են, և երկիրն այլևս տարածաշրջանում նախկին ազդեցությունը չունի։
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև իր անվտանգությանն առնչվող սպառնալիքներին։ Մեկնաբանելով Թուրքիա կատարած այցի ժամանակ իր թռիչքի ծրագրում վերջին պահին կատարված փոփոխությունները՝ նա նշել է, որ գործել է Գաղտնի ծառայության և զինվորականների ցուցումներով։
«Ենթադրում եմ՝ ինչ-որ սպառնալիք եղել է։ Ես բազմաթիվ սպառնալիքներ եմ ստանում»,- ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է