Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Իրանի հետ պատերազմն ու երաշտը ծանրաբեռնում են Պանամայի ջրանցքը․ նավերն անցման համար սպասում են 10 օր

Պանամայի ջրանցքով առևտրային նավերի անցման արժեքը կտրուկ աճել է համաշխարհային ծովային փոխադրումների խափանումների ֆոնին, որոնք առաջացել են Իրանի հետ պատերազմի, ինչպես նաև Էլ Նինյո ինտենսիվ կլիմայական երևույթի հետևանքով ջրի մակարդակի նվազման պատճառով, գրում է The Guardian-ը.

Լրատվամիջոցի տվյալներով՝ բեռնարկղատար նավերից մեկը մոտ 4 միլիոն դոլար է վճարել՝ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև գտնվող կարևորագույն առևտրային երթուղով անցման սպասող նավերի հերթը շրջանցելու հնարավորության համար։

Այժմ նավերն իրենց հերթին սպասում են մոտ 10 օր․ դա մայիսից ի վեր ամենամեծ կուտակումն է, հայտնում է Argus Media-ն։ Պանամայի ջրանցքը հատկապես մեծ պահանջարկ ունի փոխադրողների շրջանում, քանի որ այն հնարավորություն է տալիս կրճատել բեռների առաքման արժեքն ու ժամանակը, մասնավորապես Ասիայի և ԱՄՆ-ի միջև։

Պանամայի ջրանցքի վարչակազմը սովորաբար անցման ժամանակի ամրագրման ֆիքսված վճար է գանձում, սակայն միաժամանակ ամենօրյա աճուրդներ է անցկացնում, որոնց ընթացքում նավատերերը կարող են ջրանցքով հերթից դուրս անցնելու հնարավորություն գնել։ Սկզբնական առաջարկը փոքր բեռնատար նավերի համար կազմում է մոտ 15 հազար դոլար, իսկ ամենախոշորների համար՝ 55 հազար դոլար։ Ջրանցքի բարձր ծանրաբեռնվածության պայմաններում գները կարող են զգալիորեն աճել։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, արտահերթ կարգով անցնելու համար մոտ 4 միլիոն դոլար է վճարել մինչև 10 հազար 100 բեռնարկղ տարողությամբ խոշոր բեռնարկղատար Seaspan Benefactor-ը։ Այդ գումարն ավելի քան կրկնակի գերազանցել է նախորդ յոթ օրվա աճուրդների միջին դրույքաչափը։

Նավատերերը պատրաստ են զգալիորեն ավելի շատ վճարել սպասումից խուսափելու համար, քանի որ ավելի ու ավելի շատ նավեր հրաժարվում են Պարսից ծոցով և Կարմիր ծովով անցնող երթուղիներից։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները փաստացի սահմանափակել են Հորմուզի նեղուցով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով երթևեկությունը, ինչն ավելացրել է բեռնվածությունը այլընտրանքային առևտրային երթուղիների, այդ թվում՝ Պանամայի ջրանցքի վրա։

Միաժամանակ Պանամայի ջրանցքի ամենածանրաբեռնված ուղղություններով անցման արժեքը հասել է ռեկորդային մակարդակների՝ ջրի մակարդակի նվազման պայմաններում։ Ջրանցքի վարչակազմը զգուշացրել է, որ օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին երթուղու թողունակությունը պահպանելու համար նավերի սևեռվածքի սահմանափակումներ կմտցնի։

Դեռ հուլիսին առավելագույն թույլատրելի սևեռվածքը նվազեցվել էր Neopanamax-ի ավելի լայն և խոր խցիկներով անցնող նավերի համար։ Դա ստիպել է փոխադրողներին կրճատել նավի վրա բեռների ծավալը։

Որոշումը կապված է ջրի մակարդակի և Գատուն լճի վիճակի կանխատեսումների հետ․ դա արհեստական ջրամբար է, որն ապահովում է Պանամայի ջրանցքի աշխատանքը։ Ջրանցքի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ հաշվի առնելով 2023–2024 թվականների երաշտի փորձը։

Նավատերերը մտավախություն ունեն, որ հետագայում իշխանությունները կարող են սահմանափակել նաև ջրանցքով անցնող նավերի քանակը։ Նման միջոցներ արդեն կիրառվել էին 2023 թվականին, երբ ուժեղ երաշտը հանգեցրել էր բազմօրյա հերթերի ձևավորմանը։

Միաժամանակ հոկտեմբերից մինչև հունիս Պանամայի ջրանցքով անցումների թիվն աճել է 5%-ով և միջինում կազմել օրական 35 նավ։ Այդ ընթացքում ջրանցքով տեղափոխվել է նաև ավելի շատ բեռ, ընդ որում հիմնական աճն ապահովել են բեռնարկղատարներն ու հեղուկացված նավթային գազի փոխադրման նավերը։

Ջրի ցածր մակարդակին առնչվող խնդիրներն ազդում են նաև այլ կարևոր առևտրային երթուղիների վրա։ Եվրոպայում չոր եղանակի երկարատև շրջանը հանգեցրել է Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային նվազման։ Դրա պատճառով փոխադրողները ստիպված են կրճատել նավերի վրա բեռների ծավալը, իսկ բեռնառաքողների մի մասն անցնում է ավելի թանկ ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումների։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված