Աֆղանստանում ձերբակալվել է ԻՊ համար զինյալներ հավաքագրող իմամը
Աշխարհ
Աֆղանստանի անվտանգության ազգային կառավարման հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են Քաբուլի մզկիթներից մեկի իմամին, ով զբաղվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համար զինյալներ հավաքագրելու գործով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ձերբակալված Աբու Օդայդուլա Մութավաքիլը, ով ԻՊ անդամ է, զբաղվել է նաև համալսարանում դասավանդմամբ: Նա հարյուրավոր կրթված անձանց ուղարկել է Նանգարհար նահանգ՝ ԻՊ շարքերն անցնելու նպատակով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն