Մակրոնը «Դեղին բաճկոնավորներին» մեղադրել է հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ (տեսանյութ)
ՏեսանյութերՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «Դեղին բաճկոնավորներին»՝ մեղադրելով նրանց հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ։
«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ելիսեյան դաշտերում, արդեն ցույց չի կոչվում։ Դրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը»,-գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում։ Նա հայտնել է, որ ցանկանում է խիստ որոշումներ ընդունել, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա։
Հիշեցնենք, որ երեկ «Դեղին բաճկոնավորները» ջարդուփշուր էին արել խանութների ապակիները, վնասել մեքենաները, ինչպես նաև Շարլ Ազնավուրի սիրելի Fouquet's ռեստորանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)