Ղազախստանում ի պատիվ Նազարբաևի փողոցներ կանվանվեն
Աշխարհ
Ղազախստանի հինգ քաղաքների կենտրոնական փողոցները կանվանվեն ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարտի 20-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել էին Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու մասին:
Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնողը դարձել է պետության նոր ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևը:
Մարտի 20-ի առավոտյան կայացել էր Տոկաևի երդմնակալության արարողությունը: Նա խոստացել էր շարունակել Նազարբաևի քաղաքականությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)