Կանադայի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ
Հասարակություն
Կանադայում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Ֆահադ Սաեդ Մոհամեդ ալ-Ռաքբանն Օտտավայում հանդիպել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին: Այս մասին հաղորդում է ԱՄԷ պետական լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կապերը ԱՄԷ և Հայաստանի միջև:
Չարյանը բարձր է գնահատել ԱՄԷ աջակցությունն այդ երկրի հայկական համայնքին և այդ կապակցությամբ իր երախտիքի խոսքն է հայտնել:
Հիշելով Միացյալ Էմիրություններում անցկացրած տարիները՝ Կանադայի Հայոց թեմի առաջնորդը նշել է, որ արաբական երկրների տարածաշրջանում հայերը հաստատվել են վաղ ժամանակներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)